Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. մոտեցնելով սահմանները... (Տեսանյութ)


Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. մոտեցնելով սահմանները... (Տեսանյութ)

  • 12-12-2017 14:37:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցավ Ամերիաբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, Գոլդեն Սթեյթ բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Կալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:
Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվեցին մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:
 
Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:
 Մանրամասները` տեսագրությամբ. 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play