Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին

  • 12-12-2017 15:00:20   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին: 
Նորին Սրբությունը ողջունեց եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիների միջև առկա կապերին և գործակցությանը Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և Ավետարանական-Լյութերական եկեղեցու միջև ձևավորված համագործակցության առիթով:
 
Զրույցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղեմում իր ուսումնառության տարիներին առիթ է ունեցել ծանոթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությանը և հայ ժողովրդի պատմությանը: Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելության վերաբերյալ: 
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play