Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինվորի վիճակը ծանր կայուն է


Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինվորի վիճակը ծանր կայուն է

  • 12-12-2017 15:22:00   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):
 
Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն