Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը


Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

  • 12-12-2017 16:43:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով:
Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավմանը: 
 
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ըստ ոլորտների բոլոր միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն