«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպման և հայրենիքում արդար կարգերի հաստատման


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպման և հայրենիքում արդար կարգերի հաստատման

  • 12-12-2017 17:04:11   | Հայաստան  |  Հասարակություն

2017 թվականի դեկտեմբերի 11-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն ի պատասխան Հայաստանում գործող ավտորիտար համակարգը ներկայացնող ՀՀԿ-ի կողմից արված հրապարակավ ցինիկ հայտարարությունների և առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման հետ կապված թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորմանն (չբարձացմանը) կազմակերպել էր բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի նպատակն էր մերժել բթացած անասնական վարքագծի դրսևորումը և   հանցավոր անգործության դատապարտումը:
 
Ակցիան տեղի ունեցավ ՀՀԿ գրասենյակի առջև: Շուրջ հարյուր ոստիկան շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը և թույլ չտվեցին արածելու և որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին:
 
ՀՀԿ անդամների կողմից հրապարակային հայտարարությունները և դրսևորած անգործությունը, կապված մարդու սննդակարգի համար նախատեսված նվազագույն անհրաժեշտ մթերքների աննախադեպ թանկացման պայմաններում մարդկանց թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորելը (չբարձացնելը) և դրա հիմնավորելը, որ սոցիալապես անապահով խավը միևնույն է օգտագործում է միայն կարտոֆիլ, որը չի թանկացել,  խախտում է մարդու իրավունքներն ու ազատություններն  ուղղակի և անուղղակի ձևով  հանդիսանալով քրեորեն հետապնդելի արարք՝  մարդու իրավահավասարության խախտում: Արգելվում է կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու իրավունքներին ու օրինական շահերին պատճառել վնաս:
 
Նման վարքագծի դրսևորումը իհարկե նորություն չէ: Նորություն չէ նաև մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին և ապօրինություններին: Բայց ժամանակն է սթափվել և ոտքի կանգնել՝ չհանդուրժելով անարդարությանն և ապօրինությանը: Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը և անհնազանդության միջոցով տապալի հանցավոր համակարգը: 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպվել և ինքնաազատագրման միջոցով հասնել բաղձալի նպատակին՝ հաստատել արդար կարգեր հայրենիքում: 
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play