ԱՄՆ փորձագիտական խումբը ՀՀ -ին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման և մշակման գործում


ԱՄՆ փորձագիտական խումբը ՀՀ -ին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման և մշակման գործում

  • 12-12-2017 17:06:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար  Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը: 
 
Թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման  գործում, ինչպես նաև՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները, ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախանշեց փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները և մեխանիզմները, ինչպես նաև՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում: 
ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար  Ջենիֆեր Քրոֆթն ընդգծեց հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ նշեց, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարևոր է ցամաքային և օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը: 
Հանդիպման ավարտին ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների և մեթոդաբանության մշակման վերաբերյալ: 
Նշենք, որ փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն