Երուսաղեմի հարցում Պուտինի հետ մեր տեսակետները միանման են. Էրդողան


Երուսաղեմի հարցում Պուտինի հետ մեր տեսակետները միանման են. Էրդողան

  • 12-12-2017 17:34:06   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երուսաղեմի կարգավիճակի հարցում բավականին նման տեսակետներ ունեն և հիմնականում համակարծիք են, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
 
«ԱՄՆ-ի այս անպատասխանատու քայլի (Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը-Tert.am) արդյունքները մենք տեսնում ենք: Օկուպացված պաղեստինյան տարածքներում 4 պաղեստինցի է նահատակվել: Խելք ունեցող որևէ մեկը չի կարող չնկատել այս հանցանքները: Մեր հանդիպման ժամանակ ես տեսա, որ հարգելի Պուտինի հետ մեր մոտեցումները Երուսաղեմի հարցում նման են», - ասել է Էրդողանը:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Կահիրեում Պուտինն առաջին անգամ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Մոսկվան և Կահիրեն կողմ են պաղեստինա-իսրայելական ուղիղ երկխոսության վերականգնմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play