ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Տաշքենդ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Տաշքենդ

  • 12-12-2017 18:08:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ:
 
Այցի նպատակն է  քննարկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին  Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերի միջև Տաշքենդում տեղի ունեցած  հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես ինտենսիվ այգեգործության,  խաղողագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղտեխնիկայի ոլորտներում համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
 
 Նախատեսված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը մի շարք ագրովերամշակող ընկերություններ:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play