Կառավարության առաջարկով տոն օրերը 3-ով կկրճատվեն. armtimes.com


Կառավարության առաջարկով տոն օրերը 3-ով կկրճատվեն. armtimes.com

  • 12-12-2017 18:15:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների եւ հիշատակների մասին» օրենքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
 
Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը գործադրի դեկտեմբերի 14-ի նիստում կներկայացնի համապատասխան փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
 
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
 
Օրենքի հեղինակները նշում են, որ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ տարեկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը