Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը Երևանում


Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը Երևանում

  • 12-12-2017 20:24:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի և Էմիլ Կայկիևի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը փոխնախարար Կարեն Նազարյանը կարևորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մտքերի փոխանակում արտաքին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ 
 
Նախարարի տեղակալ Նազարյանն անդրադարձավ նաև եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ որն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համահունչ։ 
 
Երևան աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի պատվիրակությունը հանդիպեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն