Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը


Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը

  • 12-12-2017 20:28:17   |   |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: 
 
Նույն օրը պարգևատրվեցին նաև Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:
 
Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես եկավ ելույթով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play