Խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստ


Խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստ

  • 13-12-2017 14:04:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 13-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
 
Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:
 
ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:
 
Խորհրդակցության ավարտին Աշոտ Ղուլյանը հայտարարել է դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ հերթական լիագումար նիստ գումարելու մասին:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն