ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը (Լուսանկարներ)


ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը (Լուսանկարներ)

  • 13-12-2017 14:46:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը նախատոնական միջոցառման ընթացքում գործընկերների հետ ամփոփեց 2017 թ.: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արագածոտնի թեմի առաջնորդ, ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ողջույնի խոսքով: Նա կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի իրականացումը, հատկապես՝ ՀԱԵ թեմերում գործող համայնքային սոցիալական կենտրոնների գործունեությունը: Սրբազան հոր խոսքով՝ այդ կենտրոնները լուծում են ոչ միայն սոցիալական, այլև կարևոր՝ կրթական խնդիրներ: 
 
ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց 2017 թ. հիմնադրամի  բարեգործական ծրագրերի դինամիկան և պատասխանեց հարցերին: Նա նշեց, որ ցավոք, աղքատության ցուցանիշը Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի կրել: Դրա վրա ազդում է նաև գրանցվող գնաճը: Նա նաև հիշեցրեց սոցիոլոգիական վերջին հետազոտությունը, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպայում ամենացածր աշխատավարձ ստացող 4-րդ երկիրն է: Նազարյանը նաև անդրադարձ կատարեց ընտանեկան բռնությունների և պատվաստումների թեմային: «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պատվաստումների խնդրի մասին դիրքորոշումը պետք է հիմնավորի ոչ թե գերատեսչությունների կամ սեփական կարծիքներով, այլ գիտական հետազոտություններով»,- շեշտեց Նազարյանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն