«Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել


«Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել

  • 13-12-2017 16:04:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին` 32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։
 
Ներդրումային ծրագրով նախատեսվում է երեք նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և ընդլայնման ծրագրի շրջանակներում նոր ճնշակայանի և նոր գազահորի շինարարություն։ Նոր բաժանորդների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում նախատեսվում է բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի և ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային կափույրների ձեռքբերում։ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում։
 

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում

 

 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play