Վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր է քննարկել


Վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր է քննարկել

  • 13-12-2017 17:32:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի  Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին: 
Վարչապետը  նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա  կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես,  ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը: 
 
Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play