Էրիկ Գրիգորյանը hանդիպումներ է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
13-12-2017 18:12:28 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և մասնակցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ նախաձեռնած միջգերատեսչական քննարկմանը:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռաիմուն Յելեին: Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության հեռանկարները: Ռաիմուն ՅԵլեն, նկատոլով, որ նախարար Արծվիկ Մինասյանն «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազոր անձն է, ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել ծրագրի նախագծի հայեցակարգ, որով նախատեսվում է մշակել Հայաստանի անտառների կառավարման լայնամասշտաբ ծրագիր և որի իրականացման համար ակնկալվում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ֆինանսավորումը:
Գերմանական KFW բանկի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Գերմանական ֆինանսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Ալվարո Բեռիելին: Քննարկվել են գերատեսչության հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեն Հանդի հետ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը քննարկել է «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու հարցերը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարության համապատասխան պատասխանատուների հետ Է. Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ նախաձեռնած «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» 2016-19 թթ. գործողությունների ծրագիրը, մասնավորապես` ծրագրի վերանայված գործողությունների պլանը, որում ընդգրկվել են ՀՀ բնապահպանության նախարարության` նախկինում արված բոլոր առաջարկները: