Մարզերի ՓՄՁ-ները և տեղական աշխատուժը մասնակցեցին են թվային մարքեթինգի դասընթացին


Մարզերի ՓՄՁ-ները և տեղական աշխատուժը մասնակցեցին են թվային մարքեթինգի դասընթացին

  • 13-12-2017 18:30:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչ մասնակցեց  թվային մարքեթինգին նվիրված դասընթացին: Այն անցկացվեց «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում: Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը: 
 
Առաջին դասընթացն անցկացվեց Երևանում: Մյուս դասընթացները իրականացվելու են Արմավիրի, Վանաձորի և Սյունիքի մարզերի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար: Սեմինարներն իրականացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: «Թվային մարքեթինգ» խորագրով դասընթացի մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները հիմնականում հյուրընկալության, արտադրության և հանրային սննդի ոլորտից էին: 
 
Դասընթացների կառուցվածքի հիմքում  «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախագծերից մեկի՝ Quick Start-ի (արագ սկիզբ) մեթոդաբանությունն է: Այն  ենթադրում է գործնական գիտելիքների փոխանցում, որոնք հնարավոր է կիրառել գործում՝ անմիջապես դասընթացից հետո: 
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչից սկսել թվային մարքեթինգը, ինչպես օգտագործել կայքը՝ վաճառքի աճի նպատակով, ինչպես և ինչու կիրառել Google Analytics համակարգը: Մասնակցիները նաև տեղեկացել են, թե ինչպիսի սոցկայքեր կան և ինչպես կիրառել դրանք, էլեկտրոնային նամակներով իրականացվող մարքեթինգի որ գործիքը կիրառել, ինչ նպատակով և երբ կիրառել բլոգինգը, ինչպես օգտվել Google AdWords համակարգից: Դասըթնացի ժամանակ նաև ներկայացվել է, թե ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ, ինչպես չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը, ինչպես կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը: 
Հաջորդող դասընթացները կիրականացվեն նշված երեք մարզերում՝ «Մարքեթինգ և վաճառք», «Կարիերայի զարգացում», «Չրերի արտադրություն» և «հյուրընկալություն» թեմաներով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն