Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը հանդես են եկել Զագրեբում կայացած մրցաշարում

13-12-2017 19:05:10   | Խորվաթիա  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ Golden Spin of Zagreb գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ: Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:

 


Կարճ եւ կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) եւ 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան եւ Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):
 
Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի եւ Սիմոնի առջեւ Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից