Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

13-12-2017 19:48:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` չորրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018թ.-ի բյուջեի նախագիծը, 2018թ.-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը։
 
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2018 թվականի բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, ևս 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։ 
Հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են  5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները, կատարվել է շուրջ 360 միլիոն դրամի հատուցում։
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2017թ.-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով: Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով կարելի է տեսնել կատարված թե՛ պարտադիր վճարումները և թե՛ նվիրաբերությունները: Յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը:
2017թ.-ի հունվարի 1-ից առ այսօր Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 6 զինծառայողների: Ընդհանուր առմամբ` այս պահի դրությամբ կատարվել է ավելի քան 360 միլիոն դրամի հատուցում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար