Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը

14-12-2017 13:40:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի  ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում:
 


Մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ակնկալվում է մրցակցության մեծացում և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին: Նախատեսվում է սահմանել, որ գնումների պլանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարող են ընդգրկվել նաև ՀՀ-ում  չգրանցված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր  և  ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում: Նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղերը կգրանցվեն ՀՀ-ում: Գրանցման գործընթացը կիրականացվի պարզ կարգով՝ 150 օրվա փոխարեն նախատեսելով 31 օր: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 83 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար