Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները


Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները

  • 14-12-2017 13:50:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը  փոփոխություն է  կատարել  ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում: Առաջարկվող փոփոխության արդյունքում  էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և բովանդակալից կլինի  շահագրգիռ մարմինների մասնակցությունը գործընթացում, փաստաթղթերի իրագործման միջոցառումների ամենամյա ամփոփումը և փոփոխությունների կատարման հիմնավորման անհրաժեշտությունը կբարձրացնեն համայնքների ղեկավարների պատասխանատվությունը գործընթացի նկատմամբ, մշակվող փաստաթղթերի կազմը և բացատրագրի ներկայացման նոր սկզբունքները կբարելավեն փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը:
 
Մասնավորապես,   նախատեսվում է կրճատել հաստատված փաստաթղթերում փոփոխություն կատարելու համար սահմանված ընթացակարգերը՝ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցումը դարձնելով հասցեական՝ կախված առաջարկվող փոփոխությունների բնույթից: Կկանոնակարգվեն տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման գործընթացը՝ ստեղծելով այն մեխանիզմները, որոնց շնորհիվ պետք է բարձրանա փաստաթղթերի նախագծման որակը, իրագործման արդյունավետությունը, փոփոխությունների նպատակահարմար ծավալը: Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play