Արտակարգ դեպք Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց.shamshyan.com


Արտակարգ դեպք Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց.shamshyan.com

  • 14-12-2017 14:29:48   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

shamshyan.com -ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ 24-ամյա ՌԴ քաղաքացի Քրիստինա Գոբեչկինային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play