Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ


Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

  • 14-12-2017 16:35:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժան Մաքարունին և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում: Նախագահը կարևորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
 
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանին և Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, զարգացնել միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական շփումները, հարստացնել իրավապայմանագրային բազան: Սերժ Սարգսյանը և Ժան Մաքարունը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ: 
 
Հանրապետության Նախագահը և դեսպան Մաքարունը մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան տարածաշրջանի իրավիճակի և զարգացումների շուրջ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play