2017թ-ի դեկտեմբերի 13-14-ը փարիզում տեղի է ունեցել «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսը


2017թ-ի դեկտեմբերի 13-14-ը փարիզում տեղի է ունեցել «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսը

  • 14-12-2017 18:35:25   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված  նախարարական կոնֆերանսին:
Կոնֆերանսի նպատակն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, նպաստել լավ և արդյունավետ կառավարմանը, ավելի լավ հանրային ծառայությունների միջոցով մրցունակ եւ գործարար միջավայրի ստեղծմանը եւ գործնականում օրենքի գերակայության բարելավմանը: Այս բարեփոխումները կենսական նշանակություն ունեն հետագա համախմբման եւ կայունության, բարձրորակ հանրային ծառայությունների, ինչպես նաև մրցունակության բարձրացման եւ տնտեսական զարգացման համար:
 
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոնֆերանսի պաշտոնական բացման  արարողությունը:
Դեկտեմբերի 14-ին պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես  է եկել ելույթով: Ելույթի ընթացքում ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով համագործակցության ուղղությունների ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն