Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել


Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել

  • 14-12-2017 19:53:52   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1953 թ. ծնված Վ. Ս.) գլխիվայր շրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել: Վերջինիս դուրս բերելու համար պահանջվել է ավտոկռունկ:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
Լուսանկարը Shamshyan.com-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play