Վրաստանում վիրաբույժները կնոջ որովայնից պինցետ են հանել


Վրաստանում վիրաբույժները կնոջ որովայնից պինցետ են հանել

  • 15-12-2017 12:14:51   | Վրաստան  |  Հասարակություն

 
Վրացի բժիշկները կնոջ որովայնում պինցետ են հայտանաբերել, որը նրանց գործընկերները մոռացել են կնոջ որովայնում 25 տարի առաջ կատարած վիրահատության ժամանակ: 
 
korrespondent-ի փոխանցմամբ՝ թբիլիսյան կլինիկաներից մեկի օնկովիրաբույժ Իրակլի Տոդուան հաղորդել է, որ կինը տվյալ բուժհաստատություն դիմել է բոլորովին այլ գանգատներով, սակայն մինչ վիրահատությունն անցկաված համակարգչային տամոգրաֆիայի ընթացքում հայտնաբերվել է պինցետը: 
 
Բժշկի խոսքերով՝ պինցետը հավանաբար բժիշկները մոռացել են կնոջ օրգանիզմում 25 տարի առաջ արված լեղապարկի վիրահատության ժամանակ: Այժմ կինն իրեն նորմալ է զգում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն