ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկի հետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր


ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկի հետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

  • 15-12-2017 12:30:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդշինբանկը ստորագրել է Ակումբի առևտրի ֆինանսավորման մեկամյա ծրագիր` 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կազմվել է Սիթի բանկի կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ միասին: ԱԶԲ-ն երաշխիքի ձևով աջակցում է ծրագրի մի մասին իր՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի (ԱՖԾ) միջոցով: 
 
Սա Սիթի բանկի կողմից Արդշինբանկի համար կազմված՝ Ակումբի առևտրի ֆինանսավորման առաջին ծրագիրն է: Դրա միջոցները կաջակցեն Արդշինբանկի լավագույն կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին՝ մեծացնելով առևտրային գործարքների ծավալն ու արժեքը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտները:  
 
«Մենք ուրախ ենք, որ մեր կորպորատիվ, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հաճախորդներին առևտրի ֆինանսավորման այսքան անհրաժեշտ պրոդուկտները տրամադրելու գործընթացում առաջատարն ենք: Սա ոչ միայն կդիվերսիֆիկացնի և կամրապնդի մեր հաճախորդների բազան, այլև կծառայի Հայաստանի կայուն տնտեսական աճին նպաստելու մեր նպատակին», - ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիթի բանկին՝ մեր վաղեմի գործընկերոջը, ինչպես նաև ԱԶԲ-ին արդյունավետ համագործակցության և գործարքի հաջող իրականացման համար»:  
 
«Սիթի բանկում մենք նպատակ ունենք ապահովել առանձնահատուկ և լավագույն առևտրային լուծումներ: Սիթի բանկի գլոբալ հասանելիությունը և առևտրային հոսքերի ֆինանսավորման փորձը մեզ իդեալական դիրք են ապահովում՝ զարգացող շուկաների առաջընթացին և աճին աջակցելու առումով», - ասել է Սիթի բանկի՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ֆինանսական հաստատությունների և թղթակից բանկային, գանձապետական և առևտրային լուծումների գծով ղեկավար՝ Չաֆիք Հադաթը: «Արդշինբանկի հետ Ակումբի առևտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով մենք կարողացանք գործընկերություն ձևավորել ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի ապահովենք Արդշինբանկի առևտրի ֆինանսավորման կարիքների համար իդեալական լուծումը»: 
 
«ԱԶԲ-ն ուրախ է, որ այս գործարքի մասն է կազմում Արդշինբանկի և Սիթի բանկի հետ միասին», - ասել է ԱԶԲ-ի Կապերի գծով կառավարիչ՝ Նանա Խուրոդզեն: "Այս ծրագրի միջոցով Արդշինբանկը կկարողանա ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` աջակցելու ավելի մեծ թվով ներկրող և արտահանող ընկերություններին, այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին: Դա կնպաստի Հայաստանի աճին և աշխատատեղերի ստեղծմանը»: 
  
2012թ.-ից ի վեր ԱԶԲ-ի ԱՖԾ-ն Հայաստանի առևտրի ոլորտում 55.9 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել 159 գործարքի միջոցով, որոնցից 95.6 տոկոսը ՓՄՁ-ների հետ կապված գործարքներ էին:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն