Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` բարեխիղճ տնտեսվարողներին


Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` բարեխիղճ տնտեսվարողներին

  • 15-12-2017 14:52:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և  կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար:
 
«Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն ավելի բարեկարգ դարձնելն է: Գործընթաց, որին անմիջական մասնակցություն պետք է ունենան քաղաքի բնակիչները և մասնավորապես տնտեսվարողներն ու տարբեր կառույցներ, որոնք ոչ միայն մշտապես պատշաճ կերպով կատարում են ավագանու որոշման պահանջները, այլև օրինակ են մյուսների համար»,- ընդգծել է Արայիկ Քոթանջյանը:
Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նկատել են, որ քաղաքապետի կողմից նման ուշադրությունը հաճելի և պարտավորեցնող անակնկալ էր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն