Արծվիկ Մինասյանի հերթական հանդիպումը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ


Արծվիկ Մինասյանի հերթական հանդիպումը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ

  • 15-12-2017 15:42:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: Հանդիպումն անցկացվել է նախարարի աշխատասենյակում՝ «Նախարարի աշխատանքային օրը» խորագրի ներքո: Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է նախարարի աշխատանքային գրաֆիկը, ծանոթացրել աշխատասենյակում ներկայացված պետական խորհրդանիշներին, անձնական իրերին:
 
Ուսանողները ծանոթացել են պետական պաշտոնյայի գործունեության, փաստաթղթաշրջանառության վարման, աշխատանքային առօրեայի մանրամասներին: Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական զրույց է ծավալվել: Ապագա առաջնորդներին Արծվիկ Մինասյանը հաջողություններ է մաղթել, շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներին՝ հրավիրել համագործակցության: Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել էր նաև տարեսկզբին՝ ներկայացնելով բնապահպանական ոլորտի հիմնահարցերը և որպես պաշտոնյա՝ սեփական փորձն ու ձեռքբերումները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն