Մեկնարկել է «Հանուն բնության պահպանության» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք


Մեկնարկել է «Հանուն բնության պահպանության» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք

  • 15-12-2017 15:52:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ս.թ-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ   տեղի է ունեցել  ՀՀ նկարիչների միության կողմից կազմակերպված «Հանուն բնության պահպանության» բարեգործական         ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, ոլորտի այլ ստեղծագործողներ, մասնագետներ և թանագարանի այցելուներ:
 
       Ողջունելով հյուրերին` ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կարևորությունը և  նշել ՀՀ բնապահպանության նախարարության և այլ ոլորտներում ստեղծագործողների, միությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: «Շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի նախաձեռնող ՀՀ նկարիչների միությանը համագործակցության և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը` նկարիչների միության անդամների աշխատանքներին աջակցելու համար», - նշել է նախարարի խորհրդականը: Ցուցադրված կտավներում, նկարչի վրձնի նրբաճաշակությամբ ներկայացված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարուստ կենսաբազմազանությունը: Կազմակերպիչների խոսքով` ցուցահանդեսի հիմնական նպատակը էկոմշակույթի ձևավորման միջոցով հասարկությանը բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է: Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվելու է արգելոցին` հարուստ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների իրականացմանը նպաստելու համար:
Բարեգործական ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է ևս 5 օր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն