ՇՎՏՄ-ն միջոցներ կձեռնարկի՝ կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, բայց կճշտվեն սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը


ՇՎՏՄ-ն միջոցներ կձեռնարկի՝ կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, բայց կճշտվեն սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը

  • 15-12-2017 17:27:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ այսօր, ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։
ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երեւանյան խանութներից գնված յուղաներկը։ Ընդ որում, ներկի ընտրությունը՝ գույն, ապրանքանիշ, թողնված էր ՀԿ-ների հայեցողությանը։ 
 
Այսօր հրավիրված հանդիպմանը հրապարակվեցին հավատարմագրված լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքները եւ նշվեց, որ կապարի պարունակությունը գնված եւ նմուշառված «Ալվան» ապրանքանիշի դեղին ներկերում, հաշվի առնելով հանգամանքը, որ գործ ունենք կապարպարունակող դեղին ներկանյութի հետ, նորմայի սահմաններում է։ 
Այսուհանդերձ, ինչպես տեղեկացրեց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը, տեսչական մարմինն արձանագրել է, որ նշված ապրանքատեսակը չունի հայերեն մակնշում, ուստի ՇՎՏՄ-ը նախ կդիմի ընկերությանը՝ պարզելու սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը եւ կհորդորի՝ կարճ ժամկետում վերացնել խախտումները, ապա  կիրականացնի նաեւ օրենքով իրեն վերապահված բոլոր մյուս գործառույթները։ 
 
 
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող 
աշխատանքների բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն