«Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդես


«Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդես

  • 15-12-2017 17:09:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Տրդատ սրահում ցուցադրվում են «Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները: 
Միցույթ-ցուցահանդեսին ներկայացվել են թվով 13 հայտ Ճարտարապետական իրականացված կառույց, Ճարտարապետական նախագիծ, Լանդշաֆտային ճարտարապետություն, Ինտերիերի դիզայն, Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում և Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառում անվանակարգերում: 
Ներկայացված աշխատանքների վերաբերյալ ժյուրիի (նախագահ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյան) մասնագիտական եզրակացությունը հայտնի կլինի դեկտեմբերի 20-ից հետո: 
 
  Տեղեկացնենք նաև, որ հաղթողների համար նախատեսված են մրցանակներ`
 
առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ, 
երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ, 
երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումար:
 
Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play