2017 թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը

15-12-2017 17:47:29   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 2017 թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
 

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև միջպետական ինովացիոն ծրագրի շուրջ համագործակցությանը, բնական գազը, որպես տրանսպորտային վառելանյութ օգտագործման զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից