Հայատարարվում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ


Հայատարարվում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ

  • 15-12-2017 18:25:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ: 
 
Վիզուալ կոնցեպտն պետք է ներառի՝
Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա:
Մրցույթի պայմանները.
1. Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները: 
2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:
Լավագույն ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի: 
Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով:  
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 15:
Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: 
Մրցույթի մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00:
 
 
Երևանի քաղաքաետարան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն