Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթը տեղի չի ունեցել.«Երկիր Ծիրանի»


Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթը տեղի չի ունեցել.«Երկիր Ծիրանի»

  • 15-12-2017 18:51:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
 
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին կայացել է Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գնահատվում էր Երևան համայքնում թափառող շների քնեցման և ստերջացման բաց մրցույթի միակ հայտատու և միակ մասնակից հանդիսացող «Յունիգրաֆիքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերը:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, հանդիսանալով վերը նշված հանձնաժողովի գնահատող անդամ, փաստաթղթերը գնահատելիս, զրոյական է գնահատել բոլոր ներկայացված փաստաթղթերը, բացառությամբ Գնային առաջարկի, որն ուղղակի գնահատման հնարավորություն չուներ: Եվ քանի որ անճշտութուններից մեկը հենց ներառված էր ներկայացված Գնային առաջարկում, ապա, Գնումների մասին օրենքի 33 հոդվածի 4-րդ կետի համապատասխան, Սոննա Աղեկյանի կողմից գրավոր ներկայացվել է  Հատուկ կարծիք, որը ևս կցվել է հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերին: 
Երևան համայնքում առկա թափառող շների իրական թվաքանակի և ներկայացված քանակի միջև կա մեծ տարբերություն, որը հնարավորություն է ստեղծում քաղաքային բյուջեից գումարի անհիմն վատնման և/կամ ապօրինի օգտագործման: Բոլոր պարագաներում արձանագրում եմ, որ մրցույթ տեղի չի ունեցել:
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը սույն գրությամբ ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը տվյալ գործառույթի վերաբերյալ:
Կցվում է նաև Հատուկ կարծիքը:
 
 
ՀԱՏՈԻԿ ԿԱՐԾԻՔ
 
Ես՝ Սոննա Սուրենի Աղեկյանս, որպես Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի  գնահատող անդամ, ուսումնասիրելով  Բաց մրցույթի`  ԵՔ-ԲՄԾՁԲ-18/6 ծածկագրով գնման ընթացակարգին ներկայացված միակ մասնակից համարվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, գտնում եմ, որ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ-ում ներկայացված Արժեքը՝ ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը իրական և իրատեսական չէ:
2017 թվականի նոյեմբերին Երևանում կատարված Worldwide Veterinary Services կազմակերպության տվյալների համաձայն՝ Երևան համայնքում առկա թափառող շների քանակը չի գերազանցում 3609-ը: 
Ուսումնասիրելով նախորդ տարիներին «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից կատարված շների քնեցման և ստերջացման գործընթացը՝ հստակ երևում է, որ սույն ընկերությունը շների քնեցումը կատարում է բավական դաժանաբար՝ ծանր մահակներով կոտրելով կենդանիների գլուխը կամ ուղղակի ներարկում է լիդոկային, որն առաջացնում է, բառիս բուն իմաստով, տանջամահություն կենդանիների մոտ: 
Ստերջացման գործընթացն ուսումնասիրելով՝ արձանագրվել է, որ Շահառուի կողմից ներկայացված ոչ բոլոր պահանջներն են պահպանվել՝  (տես https://www.youtube.com/watch?v=Hsy117PQ-Uc և https://www.youtube.com/watch?v=SFM8uPf7cOQ հղումները):
Հաշվի առնելով վերոգրյալը,  հստակ է, որ ներկայացված ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ-ը ենթակա չէ հաստատման:
 
 
 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
                                         
Երևանի  քաղաքապետարանի կարիքների համար  թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի հանձնաժողովի անդամ՝  
 
Ս. Աղեկյան  
          
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն – Արգիշտի 1, 434 աշխատասենյակ  0015 Երևան, Հայաստանի Հանրապետություն yerkirtsirani@yerevan.am  -  +37411514160 -  www.yerkirtsirani.am
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play