«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում


«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

  • 20-12-2017 16:47:36   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս  տարի փոքրիկների համար նախատեսել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի սյուժեով «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացումը:  Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը: 
 
Բեմադրիչի փոխանմամբ՝ փորձել է ստանալ գունեղ հեքիաթ. «Եթե պիեսը չունի գրական լավ հենք, ապա այն ձախողվելու է: Այս անգամ ընտրությունս կանգ առավ Գրիմ Եղբայրների գործին: Այն շատ հայտնի գործ է: Անշուշտ, մի քիչ վախենալու հեքիաթ է, բայց հետաքրքիր: Բացասական է կարծիքս ամանորի այն ներկայացումների մասին, որոնք, այսպես ասած, միայն կոմերցիոն շահ են հետապնդում` հետին պլան մղելով ներկայացման որակը»: 
Դ. Հարությունյանը համոզված է, որ երեխաներին ներկայացումը դուր կգա:  
«Հեքիաթն ունի խրատական բնույթ: Այն է՝ չդավաճանել հարազատ մարդկանց, լինել ընկերասեր ու բարի, ուժեղ ու դիմացկուն, հաղթահարել բոլոր տեսակի դժվարություններն ու չհուսահատվել: Այստեղ նաև շատ մեծ սեր ու հոգատարություն կա միմյանց հանդեպ: Նկատի ունեմ ավագ եղբոր՝ կրտսեր քրոջ նկատմամբ, և դա ողջունելի է»: 
Բեմադրիչը նշեց, որ ներկայացումը շատ կարճ ժամանակում է բեմադրվել. «Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել թատրոնի ողջ անձնակազմին, մասնավորապես գլխավոր նկարչին, բեմադրական մասին ու նկարչական անձնակազմին, որոնք մի մարդու պես աշխատեցին: Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանին հաջողվեց  ստանալ հրաշալի լուծումներ. ներկայացման ընթացքում իրար են հաջորդում հետաքրքիր պատկերներ: Տպավորիչ է նաև դերասանների խաղը»:
 
 

Լուսանկարը՝ Արթուր Խաչատրյանի

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play