Մինչ Երևան-Սևան մայրուղու վրա խիստ վերահսկողություն է, ձկնորսները Սևանում ձուկ են որսում և Ծովագյուղում անարգել վաճառում. tert.am (լուսանկարներ)


Մինչ Երևան-Սևան մայրուղու վրա խիստ վերահսկողություն է, ձկնորսները Սևանում ձուկ են որսում և Ծովագյուղում անարգել վաճառում. tert.am (լուսանկարներ)

  • 27-12-2017 12:52:11   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am. Երևան-Սևան մայրուղու ՃՈ պահակակետի մոտ խիստ վերահսկողություն է սահմանվել: Մարզից դուրս եկող բոլոր մեքենաները ոստիկանները կանգնեցնում և ստուգում են՝ արդյո՞ք ձուկ կա մեքենայում, թե ոչ:  
 
Նշենք, որ հենց առափնյա ճանապարհից նկատվեցին ձկնորսության դեպքեր՝ առնվազն երկու ձկնորսական նավակ՝ Շորժայի կողմում: Բացի այդ, Ծովագյուղի մոտ ձկնավաճառները հայտնի ժեստով՝ ձեռքերը լայն բացած, անարգել ձուկ էին առաջարկում։ 
 
Նշենք, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է: Բնապահպանական և ընդերքի տեսչության աշխատակիցները ոստիկաններին հետ միասին ստուգայց են իրականացնում Երևանի փողոցներով՝ առգրավված սիգը տրամադրելով մանկատան երեխաներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play