«Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վարդենիսը


«Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վարդենիսը

  • 27-12-2017 13:41:05   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է  մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ  ստեղծված  «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։
 
Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին  մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել  զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկել է հայտերը, ինչից հետո կայացել է փակ գաղտնի քվերակություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող է  ճանաչվել Վարդենիսը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝  Լճաշենը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար   Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։
 
 Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն