Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի․ ՄԻՊ


Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի․ ՄԻՊ

  • 27-12-2017 13:43:43   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ:
 
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների` ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու, իրենց կարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում` դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:
 
Վերոնշյալ նպատակներին ուղղված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը կկենտրոնացվեն երեխաների հիմնական սոցիալական միջավայրում, այդ թվում` հանրակրթական և հատկապես փակ տիպի հաստատություններում երեխաների պաշտպանվածության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման վրա:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
 
Հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք