Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին․ԱՆ


Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին․ԱՆ

  • 27-12-2017 13:55:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն կատարած այցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել են վերջին շրջանում այստեղ կազմակերպված նոր ծառայություններն ու ստեղծված լաբորատոր- ախտորոշիչ հնարավորությունները։ Մասնավորապես, որպես ախտորոշման ժամանակակից մեթոդ կարևորվել է դերմատոսկոպիական հետազոտության ներդրումը։ Նորույթներից մեկն էլ սնկաբանական լաբորատորիայում կուլտուրալ հետազոտությունների իրականացումն է։  
Կենտրոնի ֆինանսական հոսքերն ավելացնելու նպատակով այստեղ կազմակերպվել են նաև կոսմետիկական, մաշկի, մազերի խնամքի ծառայություններ։
Շրջայց կատարելով` նախարարն անմիջապես մասնագետներից  է հետաքրքրվել, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում այդ  ծառայությունները և ինչ դերակատարություն կունենան մասնագիտացված կենտրոնի զարգացման գործում։
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը նշել է, որ 2018 թվականը առաողջապահության տարբեր ոլորտների համար պետք է դառնա բարեփոխումների տարի։ «Մենք դեռևս բավականաչափ չլուծված խնդիրներ ունենք նաև մաշկաբանության ոլորտում։ Դրանք իրենց ազդեցությունն են ունենում ինչպես հիվանդացության, այնպես էլ` հաշմանդամության առաջացման գործում»,-նշել է նախարարը` հավելելով, որ իր այցի նպատակը տեղում ծանոթանալն է, թե ինչ արդյունքներ են արձանագրվել մաշկաբանության ոլորտում, և բուժանձնակազմն ինչպիսին է տեսնում ծառայության զարգացման տեսլականը։
Տնօրեն Միքայել Սահակյանը ներկայացրել է կենտրոնի բժշկական, ֆինանսատնտեսագիտական ցուցանիշները, մասնագետների վերապատրաստման, մարզերում ծառայությունները հասանելի դարձնելու, բուժման որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև զարգացման ուղղություններին։
Լևոն Ալթունյանը խնդիր է դրել Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ծրագրերը համահունչ դարձնել նախարարության գերակա ռազմավարություններին, մասնավորապես` էլեկտրոնային առողջապահական համակարգի շարունակական ընդլայնման, կլինիկական ուղեցուցյցների և գործելակարգերի մշակման և ներդրման ծրագրերին։ 
Լևոն Ալթունյանը բուժանձնակազմին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, ընտանեկան երջանկություն և արդյունավետ աշխատանք։
 
      
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն