Որտեղ են ՀՀԿ-ական պատգամավորները նախընտրում անցկացնել ամանորյա հանգիստը. «Ժամանակ»


Որտեղ են ՀՀԿ-ական պատգամավորները նախընտրում անցկացնել ամանորյա հանգիստը. «Ժամանակ»

  • 27-12-2017 14:02:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների և հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։
 
Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է: Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բաների վրա»:
 
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play