Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը. «Ժամանակ»


Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը. «Ժամանակ»

  • 27-12-2017 14:11:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին:
 
Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ շարունակելով մնալ իշխանական բուրգի գագաթին: Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպատակով: Ինչո՞ւ բյուջե կազմողները և վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախատեսել պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու և գրասենյակ վարձելու նպատակով: Գուցե Կարեն Կարապետյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին»:
 
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play