ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը


ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը

  • 27-12-2017 16:01:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը:
 
Սամվել Չաիլյանը ծնվել է 1955 թ.  հոկտեմբերի  11-ին` Երևանում:  1979թ. ավարտել է Կիևի Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի Շաքարային միացությունների ֆակուլտետը, 1983 – 1989թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի հայցորդ:
 
1982թ-ից աշխատում է Կենսաքիմիայի ինստիտուտում` սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ: 2013թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Ունի գիտական արդյունքի առևտրայնացման 2 արտոնագիր: 56 գիտական աշխատանքի համահեղինակ է:
 
Նա ՀՀ ԳԱԱ «Ազգային փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական  խորhրդի և ՀՀ ԱՆ  Արյունաբանության կենտրոնի գիտական խորհրդի անդամ   է: Անդամակցում է “Federation of European Biochemical Society”, “International Brain Research Organization”, “American Society for Neurochemistry”, “International Society for Neurochemistry, “ Society for Neuroscience” միջազգային գիտական ընկերություններին:
 
27.12.2017թ.
 
-- 
Հարգանքով՝
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն