Բաթումում մեկնարկել է գինու և պանրի փառատոնը․tert.am


Բաթումում մեկնարկել է գինու և պանրի փառատոնը․tert.am

  • 27-12-2017 16:29:16   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am․ Դեկտեմբերի 26-ին Բաթումում ամանորյա միջոցառումների շրջանակում մեկնարկել է գինու և պանրի փառատոնը, որը կազմակերպել է Աջարիայի գյուղատնտեսության նախարարությունը: Եվրոպայի հրապարակում ներկայացվել է Վրաստանի տարբեր շրջանների ֆերմերական և կոոպերատիվ տնտեսություններում պատրաստված արտադրանքը:

 
Ինչպես նշում է apsny.ge-ն, նախատոնական Բաթումի բնակիչներն ու հյուրերը կարող են փորձել և ձեռք բերել ավանդական բաղադրատոմսերով պատրաստված վրացական գինի և պանիր:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ փառատոնին ներկա են եղել Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Աջարիայի գյուղատնտեսության նախարար Ավթանդիլ Մեսխիձեն, ինչպես նաև՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ:
 
Աջարիայի կառավարության ղեկավարը պարգևատրել է լավագույն ձեռներեցներին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական ելույթներով:
 
Նշվում է, որ գինու և պանրի փառատոնը կշարունակվի երկու օր: Եվրոպայի հրապարակում փառատոնին զուգընթաց անցկացվում են ամանորյա միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play