ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ


ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ

  • 27-12-2017 19:03:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 27–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ և շնորհավորել անձնակազմին հեռուստառադիոընկերության հիմնադրման 25–ամյակի կապակցությամբ։ 
Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, աշխատանքային պայմաններին և զրուցել մասնաճյուղի աշխատակիցների հետ:
Հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է պատրաստվող հեռուստաարտադրանքը, սփռման ծավալները, եթեր հեռարձակվող հաղորդումների բովանդակությունը, ինչպես նաև ապագա ծրագրերը։ 
Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին է հանձնել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ղեկավարության շնորհակալական նամակը և հուշամեդալը։
Այցի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև ընկերության լրագրողների հարցերին։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն