Նորաստեղծ «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ն աջակցելու է արվեստագետներին ու մշակույթի գործիչներին իրենց նոր ծրագրերը կյանքի կոչելու գործում (տեսանյութ)


Նորաստեղծ «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ն աջակցելու է արվեստագետներին ու մշակույթի գործիչներին իրենց նոր ծրագրերը կյանքի կոչելու գործում (տեսանյութ)

  • 28-12-2017 15:56:39   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նորաստեղծ «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ն աջակցելու է արվեստագետներին ու մշակույթի գործիչներին իրենց նոր ծրագրերը կյանքի կոչելու գործում: 
 
Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: 
 
Ըստ նրա՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծելու գաղափարն առաջացել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման ընթացքում: 
 
«Նախարարի հետ խոսակցություն գնաց այն մասին, որ մշակույթի ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, հատկապես խնդիրներ, որոնք վերաբերում են մշակույթի գործիչների ու արվեստագետների սոցիալական ապահովությանը»,- նշեց Ա. Ափինյանը՝ ընդգծելով, որ այսօր մշակույթի մարդը գտնվում է ոչ բարվոք սոցիալական վիճակում: 
 
Նրա խոսքերով՝ նորաստեղծ կառույցը զբաղվելու է ոչ միայն գրողների խնդիրներով, այլև փորձելու է աջակցել մշակույթի ոլորտի լավագույն ներկայացուցիչներին, ընդ որում աջակցել՝ չի նշանակում թոշակ տալ նրանց:  
 
Ա. Ափինյանի փոխանցմամբ՝  լավագույն ստեղծագործողներին և նրանց ծրագրերին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի միայն հիմնադրամին կից ստեղծված գեղարվեստական խորհրդի համապատասխան ընտրությունից հետո: 
 
«Գեղարվեստական խորհուրդը յուրահատուկ խորհրդակցական մարմին է, որը յուրաքանչյուր արվեստի գործ քննելու է ըստ գեղավերսատական մակարդակի: Գեղարվեստական չափանիշները գիտական խնդիրներ են, այստեղ բացառված են անգամ վեճերը, որովհետև շատ հեշտությամբ այդ գիտական չափանիշներով կարելի է որոշել ցանկացած ժանրի ստեղծագործության գեղարվեստական արժանիքները»,- շեշտեց բանախոսը՝ հավելելով, որ առաջնահերթ աջակություն կցուցաբերվի տաղանդավոր արվեստագետներին: 
 
Անդրադառնալով «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ի աջակիցներին՝ Ա. Ափինյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի ստեղծումից կարճ ժամանակ անց նախարար Արմեն Ամիրյանն իր աշխատավարձն է փոխանցել հիմնադրամին, նաև Սփյուռքի նախարարությունն է հայտնել իր աջակցությունը, «Յուքոմ» ընկերությունը 10 համակարգիչ է նվիրել աշխատանքները կազմակերպելու համար, արձագանքներ են ստացվել Սփյուռքից, մասնավորապես, Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ Հելեն Ավագյանն է փոխանցում կատարել: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play