Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)


Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)

  • 29-12-2017 00:52:02   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
Նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու խայտառակ ծրագիրը շարունակվում է: Ասում են` Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով է իրականացվում: Խորհրդո՞վ, թե պահանջով:
Վերոնշյալ եթե չասենք հանցավոր, ապա առնվազն խիստ վտանգավոր ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաներ` սկսած նախարարից, հրապարակայնորեն հանդես են եկել ստերով, կեղծիքներով: Շարունակենք փաստերով ներկայացնել, թե հիշյալ պատվաստումների ծրագիրն իրագործելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից ովքեր և ինչպես են ապավինել ստին, կեղծիքին:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից բխող վտանգը չափազանցնելով, թերևս փորձելով ահաբեկել մեր 13-ամյա աղջնակներին, որպեսզի նրանք չհրաժարվեն տվյալ պատվաստումից, ինչպես նաև նրանց ծնողներին, որպեսզի վերջիններս չմերժեն ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ներարկումն իրենց երեխաներին, հրապարակայնորեն կեղծել է իրականությունը` հայտարարելով, թե արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից : Իրականում նշված տոկոսը փոքր է. թիվ 16 և թիվ 18 շճատիպերը (այն էլ` երկուսը միասին), ըստ տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված պաշտոնական պատասխանի, պայմանավորում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոսը:
«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արգանդի պարանոցի քաղցկեղի 71 տոկոս դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով»,- նշված է տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված պատասխանում:
Ավելին. ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի, իրենք ուսումնասիրել են ԱՄՆ կառավարության կայքերը, որոնցից մեկով ներկայացված է Ազգային բժշկական գրադարանը, և այդ գրադարանում հանդիպել են բոլորովին այլ թվի, համաձայն որի, ՄՊՎ-ի 16 և 18 շճատիպերը արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող կանանց 28.2 տոկոսի մոտ են եղել նշված քաղցկեղի առաջացման պատճառը :
«Իրականում անվտանգությունը բավականին ապացուցված է»,- նկատի ունենալով «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութի անվտանգությունը, «Արարատ» հեռուստաընկերությանը համեմատաբար վերջերս տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրականում Գայանե Սահակյանը կա՛մ անտեղյակ է «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման վտանգներին ու պատճառած վնասներին, ինչն այս պարագայում ուղղակի աններելի է, կա՛մ պարզապես ստել է` փորձելով փափուկ բարձ դնել ՀՀ բնակչության գլխի տակ:
Նույն Գայանե Սահակյանը 2017թ. նոյեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ փորձելով հեղինակազրկել «Գարդասիլ»-ի չերաշխավորված անվտանգության կամ վտանգավորության վերաբերյալ հրապարակայնորեն հանդես եկող գիտնականներին, իր խոսքն արտահայտելով նաև կինոպրոյեկտորով պատկերվող սլայդով, լրագրողներին ներկայացրել է հետևյալը. «Առասպել 1. Հեղինակավոր գիտնականներ հայտարարում են, որ պատվաստանյութը վնասակար է: Ովքե՞ր են գիտնականները. Գալինա Չերվոնսկայա. Չունի ոչ մի գիտական աշխատանք, սակայն «Գարդասիլ» ֆիլմում նկարագրում է պատվաստանյութի «ծանր» հետևանքները` մահեր, անպտղություն, սարսափազդու թվեր, գենետիկ մուտացիաներ»: Գայանե Սահակյանը Գալինա Չերվոնսկայային հեղինակազրկելու և «Գարդասիլ»-ի վտանգավորության վերաբերյալ նրա խոսքն անարժանահավատ ներկայացնելու նպատակով, այսպիսով կեղծել է` լրագրողներին ու հանրությանը տեղեկացնելով, թե նա «Չունի ոչ մի գիտական աշխատանք», ընդսմին, կարծում եմ, միտումնավոր կերպով չներկայացնելով, թաքցնելով, թե ով է Գալինա Չերվոնսկայան: Իրականում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաէթիկայի կոմիտեի անդամ, վիրուսաբան Գալինա Չերվոնսկայան լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու, հանձին իր թեկնածուական ատենախոսության, չէր կարող չունենալ գոնե մեկ գիտական աշխատանք, իսկ իրականում ունի մի քանիսը: Նա հեղինակ ու համահեղինակ է մի շարք գիտական հրապարակումների, գիտական աշխատանքների, գրքերի` նվիրված նաև փորձարարական վիրուսաբանությանը: Դրանցից են` «Вопросы вирусологии», 13(5), 1968, 560—566 էջեր, «Бюллетень экспериментальной биологии и медицины», 82(8), 1976, 995—998 էջեր, «Журнал микробиологии, эпидемиологии и иммунобиологии, 3, 1983, 87—92 էջեր, Evaluation of the toxic action of prophylactic and therapeutic preparations on cell cultures. III. The detection of toxic properties in medical biological preparations by the degree of cell damage in the L132 continuous cell line (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/6845931 ), Kravchenko A.T., Chervonskaya G.P., Acquired immunity and allergy of cells cultured in vitro, Journal of hygiene, epidemiology, microbiology, and immunology, 30(4), 1986, 441—448 էջեր, Червонская Г. П., «Не навреди. А ведь вредим» (http://a-naumov.narod.ru/books.files/Vaccination/36.html ), Медицинская газета (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B8%D1%86%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B5%D1%82%D0%B0 ). — 1995, Червонская Г. П. «Вакцинопрофилактика и права человека» (Доклад Российского Национального комитета по биоэтике) / Отв. ред. Б. Г. Юдин. — М.: РКНБ, 1994. (Доклад подготовлен при финансовой поддержке Фонда фундаментальных исследований Российской Академии наук. Проект 93-06-11141), Червонская Г. П. «Этика медицинского эксперимента в доклинических испытаниях» (https://www.booksite.ru/localtxt/bio/eti/ka/bioetika/16.htm#19 ), Биоэтика: принципы, правила, проблемы Отв. ред. и сост. Б. Г. Юдин. — М.: Эдиториал-УРСС (https://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B7%D0%B4%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0_URSS ), 1998. — 472 էջ, ISBN 5-901006-61-5:
Այլ խնդիր է, որ Գալինա Չերվոնսկայան միգուցե չունի որևէ գիտական աշխատանք` հենց «Գարդասիլ»-ի կամ դրանով կատարվող պատվաստումների վերաբերյալ, ինչը, սակայն, բնավ չի նշանակում, թե վիրուսաբան գիտնականն իրավունք չուներ «Գարդասիլ»-ի, դրանով կատարվող պատվաստումների անվտանգության երաշխավորված չլինելու, վտանգավորության վերաբերյալ այլ գիտնականների, գիտական, բժշկական կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հրապարակայնորեն հանդես գալ այդ կապակցությամբ: Ի դեպ, Նույն Գայանե Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ առողջապահության նախարարության ու նրա համակարգի որևէ աշխատակից նույնպես չունեն որևէ գիտական աշխատանք «Գարդասիլ»-ի կամ դրանով կատարվող պատվաստումների վերաբերյալ, սակայն նշված հանգամանքը նրանց բնավ չի խանգարում ակտիվորեն հանդես գալ հիշյալ պատվաստանյութի անվտանգության, դրանով պատվաստումների օգտակարության և անհրաժեշտության վերաբերյալ հրապարակային քարոզչությամբ:
                                   
 Արթուր Հովհաննիսյան 
 
Նոյյան տապան  -   Իրավունք