Նոր մանրամասներ Երևանում եղևնու տակ հայտնաբերված պայթուցիկի դեպքի վերաբերյալ


Նոր մանրամասներ Երևանում եղևնու տակ հայտնաբերված պայթուցիկի դեպքի վերաբերյալ

  • 29-12-2017 11:22:44   | Հայաստան  |  Իրավունք

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:
 
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:
 
Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
 
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության և ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթուցիկին նմանվող սարքը նշված հասցեում տեղադրել է 1975 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը ժամը 17.00-ին ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք