Թալինում 6 մարդ թունավորվել են պահածոյացված սմբուկից.tert.am


Թալինում 6 մարդ թունավորվել են պահածոյացված սմբուկից.tert.am

  • 29-12-2017 15:46:40   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am.Դեկտեմբերի 29-ին, ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1948 թ. ծնված Շուշանիկ Հ.-ն, 1948 թ. ծնված Լյովա Ղ.-ն, 1977 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, 1974 թ. ծնված Նարինե Հ.-ն, 2000 թ. ծնված Շուշան Ղ.-ն և 2004 թ. ծնված Լյովա Ղ.-ն:
 
Պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տանը նշված անձինք սմբուկի պահածո են կերել, ինչի հետևանքով թունավորվել են:
 
Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը