ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ամանորյա ուղերձը


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ամանորյա ուղերձը

  • 29-12-2017 17:38:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր,
 
2017 թվականը նախարարության համար եղել է կարևորագույն և մեծածավալ ծրագրերի հստակ իրագործման և արդյունավետ գործունեության տարի: Աշխատանքի հանդեպ յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցման շնորհիվ այսօր մենք դրական տեղաշարժեր ենք արձանագրել նախարարության գործունեության բոլոր ոլորտներում.
 
- Եվրամիությունը հաստատեց ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը:
 
-Երևան-Սևան ավտոճանապարհի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հանրապետության առավել վտանգավոր հատվածներում տեղադրվեցին ճանապարհային նոր նշաններ և արգելափակոցներ:
 
- Հիմնանորոգվեցին Դիլիջան-Հաղարծին, Երևան-Սևան ավտոճանապարհները, բարձրակարգ լուսատուներով կահավորվեց Նոր Հաճընի կամուրջը: 
 
- Համայնքների երթուղային հասանելիության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին  220 չսպասարկվող համայնքներ, մշակվեց համապատասխան երթուղային հասանելիության ցանց, որի արդյունքում չսպասարկվող համայնքների շուրջ 40%-ը ներառվեց գործող երթուղային ցանցում:
 
- ՏՏ ոլորտի ստարտափները հայտնվեցին պետության ուշադրության կենտրոնում:
 
-Մայրաքաղաքում և  ՀՀ մարզերում հեռուստատեսային ցանցի թվայնացման մակարդակը կազմեց 100 տոկոս: 
 
Սա մեր համատեղ գործունեության խիստ համառոտ նկարագիրն է: Վստահ եմ, որ 2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով, խոստումնալից ծրագրերով և շոշափելի արդյունքներով:
 
Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: 
 
Թող 2018 թվականը ձեզ բերի առողջություն, ընտանեկան ջերմություն,  բարեկեցություն և բազում հաջողություններ: 
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:  
 
Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարար
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն